Մատչելիության հղումներ

Ճապոնիան հարգանքի տուրք է մատուցում Հիրոսիմայի ատոմային ռմբահարման զոհերի հիշատակին


Ճապոնիա - Խաղաղության այգին Հիրոսիմայում, արխիվ

Այսօր Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հարգանքի տուրք են մատուցել 1945 թվականի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին: Արարողությունը ավանդաբար սկսվում է առավոտյան ժամը 8:15-ին: 74 տարի առաջ ճիշտ այդ ժամին ԱՄՆ-ը ատոմային ռումբ գցեց Հիրոսիմայի վրա, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց:

Այսօրվա արարողությանը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է. «Որպես պատերազմի ընթացքում ատոմային ռմբահարում վերապրած միակ երկիր, մենք պետք է աշխատենք աշխարհը ատոմային զենքից ազատելու համար: Դա մեր երկրի առաքելությունն է»:

Աշխարհում հիմա ատոմային մարտագլխիկով 14 հազար զենք կա: Սինձո Աբեն կոչ է արել որքան հնարավոր է շուտ երկխոսություն սկսել ատոմային զենք ունեցող, ինչպես նաև մյուս երկրների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG