Մատչելիության հղումներ

Պայթյուններ Կրասնոյարսկի երկրամասի զենքի պահեստում․ 12 մարդ հոսպիտալացվել է, 11 հազար բնակիչ տարհանվել է


Ռուսաստան - Պայթյունները զինամթերքի պահեստում, Կրասնոյարսկի երկրամաս, 5-ը օգոստոսի, 2019թ․
Ռուսաստան - Պայթյունները զինամթերքի պահեստում, Կրասնոյարսկի երկրամաս, 5-ը օգոստոսի, 2019թ․

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի տեղական իշխանությունները այսօր հայտնել են, որ զինամթերքի պահեստում պայթյունները դադարել են, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախօրեին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել ռազմաբազայի զենքի պահեստում, ինչի հետևանքով 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 20 կիլոմետր շրջագծով շուրջ 11 հազար բնակիչների տարհանում է իրականացվել։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են պայթյունից հետո ահռելի կրակը և սև ծուխը երկինք բարձրանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG