Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ


Ստեփանակերտում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ ղարաբաղյան կողմի պաշտոնական հաղորդագրության, երկու առաջնորդները քննարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում է Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այսօր այդ միջոցառմանը, որը նախատեսված է Ստեփանակերտի Վերածննի հրապարակում, Հայաստանի վարչապետը հանդես կգա ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG