Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է փոփոխված Ընտրական օրենսգիրքը


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ներկայացրել է բողոքի ցույցերի արդյունքում փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը:

«Կուսակցության ֆինանսավորման համակարգը կփոխարինվի ավելի արդարացի և օբյեկտիվ մոդելով», - հայտարարել է օրենսդիր մարմնի ղեկավարը` հավելելով, որ նոր նախագծով 2020 թվականի ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով:

Վրաստանի Ընտրական օրենսգիրքը խմբագրելու մասին հունիսին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որի մասնակիցների պահանջներից մեկը դա էր: Բազմամարդ հանրահավաքների գլխավոր պահանջը, սակայն, մնում է անկատար: Երկրի ներքին գործերի նախագահ Գիորգի Գախարիան, չնայած հրաժարականի պահանջներին, շարունակում է պաշտոնավարել:

Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, որի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ, զրկվել են տեսողությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG