Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանցիների՝ երկրի ներկայիս իշխանությունը Բրեժնևի իշխանությունից վատն է․ հարցում


Russia -- The sign of the Levada Analytical Center in Moscow, April 24, 2013
Russia -- The sign of the Levada Analytical Center in Moscow, April 24, 2013

«Լևադա-Կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիները երկրի ներկայիս իշխանությունը համարում են ավելի վատը, քան սովետական ռեժիմը 1970-ականների վերջին-1980-ականների սկզբին:

Հարցվածներին առաջարկվել է ընտրել Լեոնիդ Բրեժնևի ուշ շրջանի և ներկայիս իշխանությանը բնորոշ մեկ կամ մի քանի բնորոշ երևույթ: Հարցվածների մեծամասնությունն ավելի դրական է արտահայտվել խորհրդային ռեժիմի մասին՝ 29 տոկոսը կարծում է, որ այդ իշխանությունն «ավելի մոտ էր ժողովրդին», 25 տոկոսի համոզմամբ՝ «ավելի ուժեղ և ամուր էր», 22 տոկոսն էլ նշել է՝ «արդար էր»:

Ռուսաստանի ժամանակակից իշխանությունների մասին խոսելիս գերիշխում է «կոռումպացված» գնահատականը, որ տվել են հարցվածների 31 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG