Մատչելիության հղումներ

Երկիրը պետք է և կարող է զարգանալ միայն բոլորի մասնակցությամբ․ Ռոբերտ Ղուկասյան


Երկիրը պետք է և կարող է զարգանալ միայն բոլորի մասնակցությամբ, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ»​ հաղորդման ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում տնտեսական հեղափոխություն սկսած կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դառնալ իր խորհրդականը։

Ղուկասյանն ընդգծեց՝ վաղվա Հայաստանին պետք է հասնել ազգովի՝ սա ազգովի պրոցես է։

«Ինչպես համայնքն, այնպես էլ երկիրը պետք է և կարող է զարգանալ միայն բոլորի մասնակցությամբ։ Ասել, թե երբ կգա էդ լավ լուրը՝ վաղվա Հայաստանը մեր բակը, չի լինելու, մինչև մենք ինքներս քայլ չանենք, սա ազգովի պրոցես է և պետք է մենք ազգովի հասնենք դրան։ Համայնքը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորի մասնակցությամբ։ Նույնը երկիրն է՝ երկիրը կարող է զարգանալ միայն բոլորի մասնակցությամբ։ Կներեք, օրինակ, եթե քարաթափում լինի, ժողովուրդը սպասի, թե երբ Կառավարության անդամներն այդ քարերը հեռացնեն, դա շատ երկար կտևի, բայց եթե մյուս կողմից էլ ժողովուրդը սկսի հեռացնել, ճանապարհը շատ արագ կբացվի, սա նույնատիպ օրինակն է, մենք պետք է բոլորս մերժենք այն բոլոր պրոցեսները, որոնք խանգարում են մեզ շատ արագ առաջ գնալ»,- ասաց Ղուկասյանը՝ շարունակելով․ - «Սովորաբար միշտ շեշտը դնում ենք մեր պապերի վրա, մեր պատմության վրա, ու հենց դա է պատճառը, որ մեր հիմնական ուղղությունը զբոսաշրջային շուկայում միշտ վանքերն ու եկեղեցիներն են, բայց իրականում այսօր ապրող հայկական ընտանիքն ինքը ևս շատ հետաքրքիր է։ Կալավանում հիմնական շեշտը տուրիզմի մեջ դրված է հենց այսօր ապրող հայ ընտանիքի վրա, ով շատ հետաքրքիր է, նրա նիստուկացը։ Հյուրատուն կոնցեպցիան Կալավանում շատ տեսանելի է։ Կալավանում մարդու պարզությունը կա, այցելուն զգում է էդ ջերմությունը, ինքը չի զգում, որ հերթական ֆինանսական եկամուտն է, այլ իրեն զգում է որպես այդ ընտանիքի հյուրը, որին որ շատ-շատ են պատվում»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG