Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի հեռուստատեսությունը ռեպորտաժ է ցուցադրել Բերդիմուհամեդովի մասին


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի պետական հեռուստաընկերությունը երկրի նախագահի մահվան վերաբերյալ իրարամերժ լուրերի ֆոնին ավելի քան կես ժամանոց ռեպորտաժ է ցուցադրել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասին:

Տևական բացակայությունից հետո Թուրքմենստանի նախագահը էկրանին է հայտնվել հեծանիվ վարելիս, ապա՝ ձի հեծնելիս և հրացանից կրակելիս: 36 րոպե տևողությամբ ռեպորտաժի 28 րոպեն այն մասին էր, թե ինչպես է Բերդիմուհամեդովը հեծնել Շապոլատ ձին, փորձարկել իրավապահների զինանոցի նոր հրացանը, Աշգաբատի քաղաքապետի հետ հեծանվով զբոսնել և բոուլինգ խաղացել, նախարարների հետ քննարկել լողավազանի շինարարության աշխատանքները, սովորեցրել նախարարներին, այդ թվում՝ պաշտպանության նախարարին, թե ինչպես ճիշտ պարապել մարզասրահում, լսել թոռան՝ Քերիմի նոր երաժշտական կատարումը: Բերդիմուհամեդովը հենց տեսախցիկների առաջ ավարտին է հասցրել իր վերջին ստեղծագործական աշխատանքը՝ «Թուրքմենական ալաբայ» վերտառությամբ գիրքը: Խոշոր կադրով մասնավորապես ցուցադրվել է հեղինակի ստորագրությունը՝ 4.08.19 ամսաթվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG