Մատչելիության հղումներ

Անտառային հրդեհների դեմ պայքարին միացել են... շամանները


Լուսանկար տիեզերքից՝ Սիբիրի հրդեհները:
Լուսանկար տիեզերքից՝ Սիբիրի հրդեհները:

Բայկալում քրմերը զոհաբերության ծես են անցկացրել, հուսալով, որ դա կնպաստի շրջանը պատուհասած անտառային հրդեհների և հեղեղումների դադարեցմանը:

Ծեսը, որի անունն է, «տայլագան», անցկացրել են Օլխոնի կղզու վրա հավաքված մոտ չորս տասնյակ շամաններ: Նրանք հավատում են, որ «տայլագանի» միջոցով կհամոզեն «ոգիներին» անձրևներ բերել և մարել անտառային հրդեհները:

Ավանդության համաձայն, ծեսից առաջ շամանները գետնին են տեղադրել «նվերները»՝ օղի, թեյ, քաղցրեղեն և կաթ: Սննդի մի մասը հենց իրենք են օգտագործում, մնացածն էլ թողնում են «ոգիներին»:

Ծեսի ընթացքում շամանները թմբուկ են զարկել և շրջան բռնած՝ պարել ու աղոթել են: Ծեսի ավարտին էլ գառ են մորթել, եփել ու կերել են:

Ռուսաստանում՝ Բուրիաթիայում, Յակուտիայում, Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում անտառային հրդեհները չեն դադարում:

Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, այսօրվա դրությամբ գրանցված է կրակի առնվազն 470 ակտիվ օջախ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG