Սիրիայում՝ Հոմսի նահանգում գտնվող Շարիաթի օդային ռազմակայանի զինապահեստի պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի և դաշնակից ջոկատի առնվազն 31 զինծառայող:
Մեծ Բրիտանիայում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբը նշել է, որ երեկվա պայթյունի պատճառը տակավին հայտնի չէ, մինչդեռ, Սիրիայի պետական հեռուստակայանը հաղորդել է, որ Շարիաթի օդային ռազմակայանում «տեղի է ունեցել ժամկետանց պայթուցիկների հետ առնչվող միջադեպ, որի հետևանքով կան զոհեր»:
2017 թվականին Միացյալ Նահանգները հրթիռակոծել է Շարիաթի օդակայանն այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Խան-Շեյխ ավանում նախագահ Բաշար ալ-Ասադը քիմիական զենքով ավելի քան 80 մարդ է սպանել: Ասադը հերքել է քիմիական զենք օգտագործելու մասին լուրերը: