Մատչելիության հղումներ

Հուլիսն Աֆղանստանում ամենաարյունալի ամիսն է 2017-ից ի վեր


ՄԱԿ-ին կից Աֆղանստանին սատարելոու առաքելության ղեկավար Տադամիչի Յամամոտոն, արխիվ
ՄԱԿ-ին կից Աֆղանստանին սատարելոու առաքելության ղեկավար Տադամիչի Յամամոտոն, արխիվ

ՄԱԿ-ին կից Աֆղանստանին սատարելու առաքելության փոխանցմամբ, 2019 թվականի հուլիսն ամենաարյունալի ամիսն է անցած երկու տարվա ընթացքում:

Առաքելության հրապարակած զեկույցի համաձայն, հուլիսին խաղաղ բնակչության շրջանում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1500 մարդ: Արյունալի միջադեպերի գերիշխող մեծամասնությունը տեղի է ունեցել զինյալ գրոհայինների հարձակումների հետևանքով, 50 տոկոսով ավելացել է ինքնաշեն պայթուցիկների կիրառումը:

«Ես հակամարտող բոլոր կողմերին հորդորում եմ չավելացնել մարտական գործողությունները, չմտածել, թե դրանք կընձեռեն խաղաղության բանակցություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալու հնարավորություն»,- ասել է ՄԱԿ-ին կից Աֆղասնտանին սատարելու առաքելության ղեկավար Տադամիչի Յամամոտոն:

Ըստ վերլուծաբանների, վերջին շաբաթներին ռազմական բախումների թիվն ավելացել է, ինչը պատճառաբանվում է միջնորդների աջակցությամբ անցկացվող Աֆղանստանի կառավարության և թալիբների պատվիրակների բանակցություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG