Մատչելիության հղումներ

Հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG