Մատչելիության հղումներ

Ռուսաստանում անտառային հրդեհները շարունակվում են


Սիբիրի անտառների հրդեհը:
Սիբիրի անտառների հրդեհը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջոկատները և զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են պայքարն անտառային հրդեհների դեմ:

Սիբիրում այրվում է մոտ 3 միլիոն 100 հազար հեկտար: Հրդեհները մոլեգնում են Կրասնոյարսկի,Յակուտիայի և Իրկուտսկի շրջաններում:

Ամերիկյան արբանյակներից ստացված լուսանկարները վկայում են, որ հրդեհների ծուխը Ռուսաստանից հասել է Ալյասկա և Կանադա:

«Կանխատեսումը բավական մտահոգիչ է, մենք չենք ակնկալում անձրև, որը կմեղմեր վիճակը»,- ասել է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Բոգդանովը:

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին օդի ջերմությունը կլինի զրոյից բարձր 30 աստիճան, հետևաբար վիճակի կայունացում չի լինի:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ծուխը ծածկել է Սիբիրի և Հեռավոր Արևելքի 177 ավաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG