Մատչելիության հղումներ

Չինաստանը չի միանա հրթիռների հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին


Քաղաքական ծաղրանկար. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հրթիռները:
Քաղաքական ծաղրանկար. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հրթիռները:

Չինաստանը մերժել է հրթիռների հարցով ռուս-ամերիկյան հնարավոր բանակցություններին միանալու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:

Նախօրեին ի պաշտոնե դադարել է գործել փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը, որը 1989 թվականին կնքել են ԱՄՆ և ԽՍՀՄ նախագահներ Ռոնալդ Ռեյգանը և Միխայիլ Գորբաչևը:

Թրամփը կարծիք է հայտնել, որ երկու գերտերությունները կարող են աշխատել նոր գործարքի վրա և հավելել է, թե նպատակահարմար կլինի, որ դրան միանա նաև Չինաստանը:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ժենգ Ջենն ասել է, որ Պեկինն ափսոսանքով է ընդունում պայմանագրի դադարեցման հանգամանքը, սակայն դժվար թե միանա Թրամփի առաջարկած բանակցություններին:

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին են մեղադրում պայմանագրի չեղարկման համար: ԱՄՆ-ը փետրվարին հայտնել է, որ դուրս է գալու պայմանագրից, քանի որ Ռուսաստանը ստեղծել է դրա տեխնիկական պարամետրերին հակասող նոր հրթիռ: Ռուսները պնդում են, որ նոր հրթիռը չի հակասում պայմանագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG