Մատչելիության հղումներ

Թրամփն ավելացրել է մաքսատուրքը չինական ապրանքի նկատմամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Ցինցինատիում, Օհայո նահանգ, 1-ը օգոստոսի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Ցինցինատիում, Օհայո նահանգ, 1-ը օգոստոսի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 տոկոսի լրացուցիչ մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներմուծվող արտադրանքի վրա, որի արժեքը 300 միլիարդ դոլար է:

Ավելի վաղ Ամերիկան արդեն 25 տոկոսով ավելացրել է մաքսատուրքը մոտ 250 միլիարդ դոլարի հասնող չինական արտադրանքի նկատմամբ:

«Ժամանակն է փոխել ներկայիս դրվածքը, եթե չինացիները չեն ցանկանա մեզ հետ առևտուր անել՝ դրանում խնդիր չեմ տեսնի», - ավելացրել է նախագահը:

Նա այդ կտրուկ քայլին է դիմել այն բանից հետո, երբ Շանհայում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի պատվիրակության վարած բանակցությունները չինացիների հետ ապարդյուն են ավարտվել:

Այնուամենայնիվ, Թրամփն ասել է, որ բանակցությունները կշարունակվեն, և հույս է հայտնել, որ կողմերն ի վերջո կկարգավորեն վեճերն առևտրի ոլորտում:

Թրամփի որոշումն անմիջապես ազդել է միջազգային շուկաների և բորսաների վրա ու գների տատանումներ է առաջացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG