Մատչելիության հղումներ

Զելենսկու գրասենյակը Կիևի քաղաքապետին առաջարկում է հրաժարական տալ, Կլիչկոն հերքում է մեղադրանքները


Վիտալի Կլիչկո, արխիվ
Վիտալի Կլիչկո, արխիվ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իրավական վեճի մեջ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ իր հետագա պաշտոնավարման հարցով։

Զելենսկու գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական տալ և քաղաքային իշխանության մեջ որևէ այլ՝ խորհրդանշական դերակատարում ստանձնել։

Օրերս ճեպազրույցի ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կլիչկոն պետք է հեռանա՝ կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով։

Կիևի քաղաքապետին մեղադրելով քաղաքաշինության ոլորտում առկա կոռուպցիայի նկատմամբ աչք փակելու մեջ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ Կլիչկոյի անունից իրեն 20 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի քաղաքապետը շարունակի պաշտոնավարումը։

Վիտալի Կլիչկոն հերքում է այս մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG