Մատչելիության հղումներ

Փաշինյանը հույս ունի, որ ավտոմաքսատան կառուցումը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Գյումրիում ավտոմաքսատան և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցումը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:

Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով․ - «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար: Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը: Նման որոշումներով նաեւ պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը»:

Այս առումով վարչապետը կարևորել է Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար կառավարության կողմից գումարի հատկացումը:

«Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է», - նաև տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG