Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Եմենում՝ զինվորական շքերթի հրթիռակոծման հետևանքով


Եմենի Ադեն քաղաքում այսօր հրթիռակոծվել է զինվորական շքերթը, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել՝ ներառյալ հրամանատարը:

Հարձակումն իրականացրել է Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժումը: Այդ շարժման հեռուստաալիքը հաղորդել է, որ միջին հեռահարության բալիստիկ հրթիռով ու ռազմական դրոնով հարձակումը կատարվել է, քանի որ Եմենի զինվորականները պատրաստվում էին ռազմական գործողություն սկսել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանում:

Հութի զինյալների դեմ պայքարում Եմենին աջակցում է Սաուդյան Արաբիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG