Մատչելիության հղումներ

Թրամփը զանգահարել է Պուտինին և օգնություն առաջարկել Սիբիրում անտառային հրդեհների հետ կապված․ Կրեմլ


Ճապոնիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, Օսակա, 28-ը հունիսի, 2019թ․
Ճապոնիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, Օսակա, 28-ը հունիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և օգնություն առաջարկել Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքէջը:

Պուտինն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Թրամփին և ասել, որ ռուսական կողմը անհրաժեշտության դեպքում կընդունի առաջարկը, ասված է հաղորդագրությունում:

Թրամփի այս առաջարկը Պուտինը որակել է որպես գրավական, որ ապագայում կհաջողվի վերականգնել լիարժեք հարաբերությունները երկու երկրների միջև։ Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսակապի և անձնական հանդիպումների միջոցով։

Անտառային հրդեհները շարունակվում են արդեն մի քանի օր, դրանց հետևանքով հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Սիբիրի հինգ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարված, կրակի դեմ պայքարում ներգրավված են նաև զինված ուժերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG