Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը այցելելու է Լեհաստան


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այցելելու է Լեհաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի, պատերազմի աղետալի հետևանքների ու զոհերի հիշատակման արարողություններին:

80 տարի առաջ՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան:

Դոնալդ Թրամփն իր այցելության մասին երեկ հայտնել է Սպիտակ տան բակում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը Լեհաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի և անհամբերությամբ է սպասում այդ այցին: Նա հավելել է, որ հնարավոր է՝ այցելի նաև Դանիա:

Սա կլինի Դոնալդ Թրամփի երկրորդ այցը Լեհաստան: Առաջին անգամ նա այցելել էր նախագահի պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ 2017-ի հուլիսին:

Վաշինգտոնը խոստացել է ավելացնել Լեհաստանում տեղակայված ամերիկյան զինուժի քանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG