Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր ու վիրավորներ Աֆղանստանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով


Աֆղանստանում մայրուղու վրա մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, 27 մարդ վիրավորվել է: Զոհվածների ու վիրավորների թվում կանայք ու երեխաներ կան: Երկրի արևմտյան շրջանից Քաբուլ մեկնող ավտոբուսը պայթել է ճանապարհին տեղադրված ականից: Հզոր պայթյունը տեղի է ունեցել Գերատ քաղաքի մոտ:

Թալիբան շարժումը հայտնել է, թե կապ չունի այդ գործողության հետ:

Պայթյունը տեղի է ունեցել Թալիբների ու ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների միջև բանակցությունները վերսկսելուց առաջ, որտեղ նախատեսվում է քննարկել անվտանգության երաշխիքների դիմաց ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG