Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Հնդկաստանի սուրճի բիզնեսի մագնատի ջրահեղձ դին


Գետ Հնդկաստանում, արխիվ
Գետ Հնդկաստանում, արխիվ

Հնդկաստանի իշխանությունները հայտնել են, որ այսօր հայտնաբերվել է սուրճի բիզնեսի մագնատ Վի Ջի Սիդխարթհայի մարմինը: Նրա ընկերությունը երկուշաբթի երեկոյան ահազանգել էր, որ գործարարի գտնվելու վայրը անհայտ է: Նրա մարմինը այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է Հնդկաստանի հարավում՝ գետի մեջ:

Սիդխարթհայի հիմնած Cafe Coffee Day ընկերությունը 1600 խանութներ ունի Հնդկաստանով մեկ, ինչպես նաև հարևան երկրներում: Համարվում է, որ նա է Հնդկաստանում տարածել սուրճ օգտագործելու մշակույթը, որտեղ ավելի շատ գերադասում են թեյ խմել: Նա նաև հաջողված ներդրումներ էր կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Գործարարի մահը իսկույն ազդեցություն է թողել նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի վրա, որոնց գինը ընկել է 20 տոկոսով՝ գրանցելով ռեկորդային ցածր աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG