Մատչելիության հղումներ

Ուկրաինան ցանկանում է ԱՄՀ-ի հետ ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ


Ուկրաինա - Ձախից՝ աջ․ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Բոհդան, նախագահ Վլադիմիր Զելենսկի և նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլեքսի Հոնչարուկ, Ուժգորոդ, 6-ը հուլիսի, 2019թ․

Ուկրաինան ցանկանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ նոր, ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ՝ շեշտը դնելով օտարերկրյա ներդրումների, պետական ունեցվածքի վաճառքի և գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի արգելքի վերացման վրա:

Օլեքսի Հոնչարուկը, ով ղեկավարում է նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական թիմը, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է շուկայի վրա հիմնված քաղաքականություն վարել:

35-ամյա Հոնչարուկի համոզմամբ, դրան կնպաստի ԱՄՀ-ի ընթացիկ՝ տարեվերջին ավարտվող 14-ամսյա 3,9 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը մինչև 4 տարվա ծրագրով փոխարինելը:

Ներկայումս Կիևը նպատակ ունի հասնել տարեկան 5 տոկոս տնտեսական աճի: Վերջին երեք տարիներին Ուկրաինայի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 2-3 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG