Մատչելիության հղումներ

Մոսկվայում հուլիսի 27-ի բողոքի ցույցի կապակցությամբ հետաքննություն է սկսվել


Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարին, Մոսկվա, 27-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարին, Մոսկվա, 27-ը հուլիսի, 2019թ․

Ռուսաստանը հետաքննություն է սկսել հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցի կապակցությամբ, որի մասնակիցներից շուրջ 1400-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Հնարավոր մեղադրանքները ներառում են զանգվածային անկարգություններ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչի համար մինչև 15 տարի ազատազրկում է նախատեսված, ասված է Ռուսաստանի քննչական կոմիտեի երեկ հրապարակած հայտարարությունում:

Շաբաթ օրը հազարավոր ռուսաստանցիներ մասնակցում էին չարտոնված հավաքին՝ բողոքելով սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընդդիմադիր կամ անկախ թեկնածուների գրանցումը մերժելու դեմ։

Մոսկվայի դուման 45 անդամ ունի, որոնք լիազորված են տեղական օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել, ինչպես նաև վերահսկում են քաղաքի 43 միլիարդ դոլարանոց բյուջեի ծախսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG