Մատչելիության հղումներ

Իրկուտսկի մարզում աղետալի ջրհեղեղները շարունակվում են


Ռուսաստանի Սիբիրում՝ Իրկուտսկի մարզում, շարունակվում են աղետալի ջրհեղեղները: Տեղի պաշտոնյաները այսօր հայտնել են, որ գետերի մակարդակը բարձրացել է ավելի քան մեկ մետրով՝ հասնելով ծայրահեղ վտանգավոր աստիճանի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ժամանել են տարածաշրջան՝ բնակիչների համար բերելով հաց և խմելու ջուր:

Հունիսի վերջերից հորդառատ անձրևների պատճառով սկսված ջրհեղեղների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 8 մարդ համարվում է անհետ կորած, տուժել է 39 հազար բնակիչ:

100 բնակավայրերի մոտ 11 հազար տներ հեղեղվել են: Ճանապարհների, գյուղատնտեսական տարածքների վնասները գնահատվում են 300 միլիոն ռուբլի, դա մոտավորապես 4 միլիոն 700 հազար դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG