Մատչելիության հղումներ

Թեհրանի նախկին քաղաքապետը դատապարտվել է մահապատժի՝ կնոջը սպանելու համար


Իրան - Մոհամադ Ալի Նաջաֆին դատարանում, մայիս, 2019թ․
Իրան - Մոհամադ Ալի Նաջաֆին դատարանում, մայիս, 2019թ․

Թեհրանի նախկին քաղաքապետ, Իրանում հայտնի քաղաքական գործիչ 67-ամյա Մոհամադ Ալի Նաջաֆին դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել իր երկրորդ կնոջը սպանելու համար և դատապարտվել մահապատժի: Այդ մասին հուլիսի 30-ին հայտարարել է երկրի Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը: Դատարանի որոշումը 20 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել Բարձրագույն դատարան:

Հրազենային կրակոցներից սպանված երկրորդ կնոջ մարմինը իրենց տանը հայտնաբերվել էր անցած մայիսի 28-ին: Իրանում բազմակնությունը օրենքով թույլատրվում է: Հանցագործությունից հետո Նաջաֆին հանձնվել էր իրավապահներին և հայտնել, որ սպանությունը կատարել է ընտանեկան խնդիրների պատճառով:

Թեհրանի քաղաքապետի պաշտոնից նա հրաժարական էր տվել անցյալ տարի, երբ սուր քննադատությունների տակ էր հայտնվել երիտասարդ կանանց պարերին ներկա գտնվելու համար: Որպես հրաժարականի պատճառ Նաջաֆին նշել էր առողջական խնդիրները:

Նախկինում Նաջաֆին զբաղեցրել է նաև երկրի փոխնախագահներից մեկի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG