Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը չեղարկեց Սիրիայում զոհվածի այրուն պարգևավճար հատկացնելու որոշումը


Սիրիայում զոհված ռուս սպա Սերգեյ Ելինը
Սիրիայում զոհված ռուս սպա Սերգեյ Ելինը

Ռուսաստանի Դաշնության Արևելա-Սիբիրյան ռազմական շրջանային դատարանը չեղարկել է Սիրիայում զոհված ավագ լեյտենանտ Սերգեյ Ելինի այրուն՝ Տատյանա Ելինային պարգևավճար հատկացնելու մասին ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին հաղորդում է «Տայգա-Ինֆո» կայքը:

Սերգեյ Ելինը Սիրիայում զոհվել է 2018-ի մայիսին: Հետմահու նա պարգևատրվել է «Կուտուզով» շքանշանով: Պարգևատրման հրամանի համաձայն՝ նրա այրին ստանալու էր 189 հազար ռուբլի, սակայն գումարը չի հատկացվել: Այս տարվա ապրիլին Չիտայի զինվորական դատարանը որոշել էր, որ գումարը պետք է հատկացվի, սակայն Պաշտպանության նախարարությունը բողոքարկել էր դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG