Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 38 տոկոսը չի ցանկանում Պուտինին նախագահ տեսնել 2024-ից հետո


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղաթիռով թռիչքի ժամանակ, հուլիս, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղաթիռով թռիչքի ժամանակ, հուլիս, 2019թ․

«Լևադա-Կենտրոնի» վերջին հարցումների տվյալներով՝ ռուսաստանցիների 38 տոկոսը չի ցանկանում, որ 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինը մնա նախագահի պաշտոնում: Նման կարծիք հայտնող ռուսաստանցիների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 11 տոկոսով:

Կրեմլում Պուտինի մնալուն կողմ են արտահայտվել հարցվածների 54 տոկոսը: Ռեկորդային ցածր է չկողմնորոշվածների քանակը՝ ընդամենը 8 տոկոս:

Հարցումն անցկացվել է հուլիսի 18-24-ը:

ՌԴ գործող օրենսդրությամբ՝ Վլադիմիր Պուտինը չի կարող երեք անգամ անընդմեջ (իսկ ընդհանուր առմամբ՝ հինգ անգամ) առաջադրվել նախագահի թեկնածու, ուստի չի կարող մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG