Մատչելիության հղումներ

Պակիստանում ռազմական օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա․ զոհվել է 17 մարդ


Պակիստան - Ուժայինները շրջափակել են ավիաաղետի վայրը, Ռավալպինդի, 30-ը հուլիսի, 2019թ․
Պակիստան - Ուժայինները շրջափակել են ավիաաղետի վայրը, Ռավալպինդի, 30-ը հուլիսի, 2019թ․

Զոհվածներից 12-ը քաղաքացիական անձինք են, որոնք գտնվել են տներում, 5-ը՝ օդանավի անձնակազմի անդամները: Փրկարարները տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 12 մարդու տեղափոխել են հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Փենջաբ նահանգի Ռավալպինդի քաղաքի արվարձանում:

Պակիստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ օդանավը վարժական թռիչք էր կատարում, բայց օդանավի տեսակն ու վթարի պատճառները չեն նշվել:

Ավիաաղետի վայրը շրջափակված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG