Մատչելիության հղումներ

Փոմփեո․ Թրամփը ցանկանում է կրճատել ԱՄՆ ուժերի ներկայությունը Աֆղանստանում մինչև 2020-ի նախագահական ընտրությունները


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կրճատել ամերիկյան և դաշնակից ուժերի ներկայությունը Աֆղանստանում մինչև 2020 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ՝ նվիրված ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:

Հարավային Ասիայի վերաբերյալ Թրամփի ռազմավարությունը, որը հրապարակվել է 2017 թվականի օգոստոսին, ենթադրում է Աֆղանստանում ամերիկյան ուժերի անժամկետ տեղակայում՝ ստիպելու «Թալիբան» խմբավորմանը երկրի կառավարության հետ բանակցել խաղաղ կարգավորման հասնելու համար:

Փոմփեոն ասել է, որ «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցություններում «իրական առաջընթաց» կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG