Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը չկարողացավ հաղթահարել նախագահ Թրամփի վետոն


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Սաուդյան Արաբիային 8 միլիարդ դոլարի զենք վաճառել: Կոնգրեսն այդ վաճառքն արգելափակող օրինագիծ էր ընդունել, բայց նախագահը վետո էր դրել օրինագծի վրա: Սենատը կարող էր հաղթահարել նախագահի վետոն, բայց դրա համար անհրաժեշտ էր սենատորների 2/3-ի քվեարկությունը վետոյի դեմ: Երկուշաբթի օրը Սենատում երեք փորձ կատարվեց, սակայն նախագահի վետոն հաղթահարելու անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքվեցին:

Թրամփի վարչակազմը անցած մայիսին էր որոշել բազմամիլիարդանոց գործարքով զենք վաճառել տարածաշրջանում ԱՄՆ-ի սերտ դաշնակից Սաուդյան Արաբիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG