Մատչելիության հղումներ

Փաստաբանը այսօր դատարանից պահանջելու է վերացնել Նավալնու 30 օրվա ազատազրկման վճիռը


Ռուսաստան - Փաստաբան Օլգա Միխայլովան զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 29-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Փաստաբան Օլգա Միխայլովան զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 29-ը հուլիսի, 2019թ․

Ալեքսեյ Նավալնու փաստաբան Օլգա Միխայլովան այսօր Մոսկվայի դատարանում կայանալիք նիստին պահանջելու է վերացնել ռուսաստանցի ընդդիմադիր գործչի 30 օրվա ազատազրկման վճիռը։

Նավալնին ազատազրկման է դատապարտվել հուլիսի 27-ի չարտոնված բողոքի ակցիայի կազմակերպման համար, որի մասնակիցներից շուրջ 1400-ը բերման են ենթարկվել կամ ձերբակալվել ոստիկանության հետ բախումների հետևանքով։

Երեկ փաստաբանն ասել է, որ բողոքարկման հայցով պահանջելու է վերացնել Նավալնու նկատմամբ վարչական դատարանի որոշումը՝ փաստերի բացակայության կամ ընդդիմադիր գործչի վատառողջ լինելու հիմքով։

Անցած շաբաթ օրը բողոքի ակցիան կազմակերպվել էր Մոսկվայի դումայի ընտրություններում մի խումբ անկախ և ընդդիմադիր թեկնածուների գրանցումը մերժելու մասին քաղաքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG