Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Ակտիվ հարկ վճարողների թիվը 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 24,5 հազարով


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի հրապարակած տվյալների՝ անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ հարկ վճարող տնտեսվարողների թիվը կազմել է 101 հազար 264, որոնցից 70 հազար 643-ը՝ ակտիվ հարկ վճարողներ, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ համապատասխանաբար 103 հազար 331 և 95 հազար 196:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG