Մատչելիության հղումներ

Գարո Փայլանը և Էվրու Կունայը օգոստոսին այցելելու են Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ


Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր երկու պատգամավորներ Էվրու Կունայը (քուրդ) և Գարո Փայլանը (հայ) օգոստոսի 11-ից մինչև 24-ն այցելելու են Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ։

HDP կուսակցության ներկայացուցիչները Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Ուրուգվայում տարբեր քաղաքական հանդիպումներ են ունենալու և դասախոսություններ են տալու Թուրքիայում տիրող իրավիճակի մասին և ներկայացնելու են այն աշխատանքները, որ կատարվում են մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում։

Երկու խորհրդարանականները բոլոր երկրներում հանդիպումներ են ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG