Մատչելիության հղումներ

Իրկուտսկի տարածաշրջանում հեղեղումների պատճառով հազարից ավելի մարդ է տարհանվել


Ռուսաստան - Բնակիչների տարհանումը Իրկուտսկի տարածաշրջանում, 25-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Բնակիչների տարհանումը Իրկուտսկի տարածաշրջանում, 25-ը հուլիսի, 2019թ․

Իրկուտսկի տարածաշրջանում հազարից ավելի մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային կառույցն այսօր հայտնել է, որ նախորդ օրը վեց շրջաններ հեղեղվել են:

«Ընդհանուր առմամբ 1076 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 615 երեխա: 41 հոգի, այդ թվում՝ ութ երեխա, գտնվում են ժամանակավոր կացարաններում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG