Մատչելիության հղումներ

Մոսկվայի ոստիկանությունը ցրել է հավաքը հիվանդանոցի մոտ, որտեղ բուժօգնություն է ստանում Նավալնին


Ռուսաստան, Մոսկվա - Ոստիկանությունը բերման է ենթարկում հուլիսի 27-ի ցույցի մասնակիցներին

Մոսկվայի ոստիկանությունը ցրել է շուրջ երկու տասնյակ մարդկանց հավաքը, ինչպես նաև քրեակատարողական հիվանդանոցի մոտից բերման է ենթարկել մի լրագրողի։ Այդ քրեակատարողական հիվանդանոցում է բժշկական օգնություն ստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։

«Դոժդ» հեռուստաընկերության լրագրողին բերման են ենթարկել հենց այն պահին, երբ նա ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր հիվանդանոցի մուտքի մոտ տեղի ունեցող իրադարձությունները:

30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է երեկ, նրա մոտ ախտորոշվել է «սուր ալերգիկ դրսևորում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG