Մատչելիության հղումներ

Վիեննայում քննարկվել է Իրանի միջուկային պայմանագրի ապագան


Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաքչին այսօր Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային պայմանագրի ապագան:

«Մթնոլորտը կառուցողական էր, քննարկումները արդյունավետ, ես չեմ կարող ասել, որ մենք լուծեցինք բոլոր խնդիրները, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ անելիքներ ունենք»,- Վիենայում տեղի ունեցած բանակցություններից հետո «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Հանդիպումը տեղի է ունենում համաձայնագիրը միակողմանիորեն խզած Վաշինգտոնի և Թեհրանի միջև աննախադեպ լարվածության ֆոնին, կողմերը միմյանց մեղադրում են Հորմուզի նեղուցում փոխադարձ սադրանքների մեջ:

Մինչդեռ համաձայնագրի մյուս կողմերը՝ Մոսկվան, Պեկինը, Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը, փորձում են ամեն կերպ պահպանել գործարքը և ուղիներ գտնել ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Իրանի իշխանությունները, սակայն, դժգոհ են արդյունքներից, պնդելով, թե գործարքի անդամները չեն կարողացել պաշտպանել իրանական նավթային և բանկային համակարգը ամերիկյան ցավոտ պատժամիջոցներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG