Մատչելիության հղումներ

Մահացել է ռուսաստանցի հայտնի գրող Վլադիմիր Կարա֊Մուրզա ավագը


Այսօր 59 տարեկանում մահացել է ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող և պատմաբան Վլադիմիր Կարա֊Մուրզան:

1990-ականների սկզբներին Կարա֊Մուրզան աշխատել է «Օստանկինոյում», ապա տեղափոխվել Ռուսաստանում առաջին մասնավոր հեռուստաընկերություն՝ «ՆՏՎ», որտեղ վարում էր հեղինակային «Այսօր կեսգիշերին» հաղորդաշարը:

Լրագրողը հեռացվել է հեռուստաընկերությունից, երբ այն փոխանցվել է «Գազպրոմի» վերահսկողությանը: Երկար տարիներ նա աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունում՝ վարելով «Ժամանակի սահմանը» հեռուստածրագիրը:

Վլադիմիր Կարա֊Մուրզան ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, թունավորման երկու անհաջող փորձից հետո Ռուսաստանը լքած լրագրող Վլադիմիր Կարա֊Մուրզայի հայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG