Մատչելիության հղումներ

Իսպանիան՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն


Հայաստան - Իսպանիայի հավաքականը տոնում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչում հաղթանակը Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ, Երևան, 24-ը հուլիսի, 2019թ.
Հայաստան - Իսպանիայի հավաքականը տոնում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչում հաղթանակը Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ, Երևան, 24-ը հուլիսի, 2019թ.

Իսպանիայի հավաքականը հերթական ռեկորդը սահմանեց ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ 8-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

Շաբաթ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում Իսպանիայի թիմը 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Երկու գոլերի հեղինակն էլ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերան Տորեսն է, ով մրցակցի դարպասը գրավեց 34-րդ և 51-րդ րոպեներին:

Առաջնության եզրափակիչ մրցաշարը Երևանում անցկացվում էր հուլիսի 14-ից: Հայաստանի հավաքականը A խմբում պարտվեց բոլոր երեք հանդիպումներում՝ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի թիմերին, և հրաժեշտ տվեց մրցաշարին՝ խփելով ընդամենը մեկ գնդակ․ առաջին խաղում իսպանացիների դարպասը գրավեց Արսեն Եղիազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG