Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է ֆրանսիական գինու համար տուգանային մաքսատուրքեր սահմանել


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆրանսիական գինու համար տուգանային մաքսատուրքեր սահմանել: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Թվիթերում՝ ի պատասխան ֆրանսիական նոր «թվային հարկերի», որոնք տարածվում են նաև ամերիկյան ընկերությունների վրա:

«Առաջիկայում մենք կհայտարարենք ծանրակշիռ գործողությունների մասին, որը կլինի մեր պատասխանը Մակրոնի անխոհեմությանը: Ես միշտ ասել եմ, որ ամերիկյան գինին ֆրանսիականից լավն է», - հայտարարել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ պատասխան քայլերը կտարածվեն ոչ միայն ԱՄՆ ներկրվող ֆրանսիական գինու վրա:

Ֆրանսիան ավելացրել է տեխնոլոգիական հսկաների եկամտային հարկերը, որոնք կտարածվեն Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի վրա՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական և ասիական ընկերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG