Մատչելիության հղումներ

RT-ն Մեծ Բրիտանիայում տուգանվել է 200 հազար ֆունտ ստեռլինգով


RT հեռուստաընկերության լոգոն

Բրիտանական մեդիադաշտը կարգավորող Ofcom ընկերությունը 200 հազար ֆունտ ստեռլինգով տուգանքել է ռուսաստանյան RT՝ նախկին Russia Today հեռուստաընկերությանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2018 թվականի մարտի 17-ից ապրիլի 26 ժամանակահատվածում ռուսաստանյան լրատվամիջոցը չի կարողացել «համարժեք անկողմնակալություն» պահպանել յոթ լրատվական սյուժեներում: Դրանք հիմնականում Սոլսբերիում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև Սիրիայի հակամարտության մասին էին:

Ռուսաստանյան «Ռոսկոմնադզոր»-ը ավելի վաղ սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել բրիտանական հանրային հեռուստաընկերության` BBC-ի նկատմամբ, եթե RT-ն պատժվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG