Մատչելիության հղումներ

Իտալիայի իշխանությունները տուգանքով են սպառնում ապօրինի միգրանտներին փրկողներին


Իտալիա - Փախստականները նավով ժամանել են Կատանիա նավահանգիստ, հունիս, 2018թ․
Իտալիա - Փախստականները նավով ժամանել են Կատանիա նավահանգիստ, հունիս, 2018թ․

Իտալիայի իշխանությունները սպառնում են մեկ եվրո տուգանքով այն կազմակերպություններին և ակտիվիստներին, որոնք Միջերկրական ծովում կփորձեն առանց իշխանություններին տեղյակ պահելու փրկել փախստականներին ու դուրս բերել նրանց իտալական տարածք: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կողմից:

Այսպիսով Իտալիայի աջակողմյան կառավարությունն ուժեղացնում է ճնշումները բարեգործական կազմակերպությունների նկատմամբ, որոնք զբաղվում են ապօրինի միգրանտների փրկությամբ:

Անցյալ ամիս Իտալիայում հատուկ փաստաթուղթ է ընդունվել, որը թույլ է տալիս իշխանություններին 10-50 հազար եվրոյի տուգանք սահմանել առանց թույլտվության Իտալիայի ծովային սահմանը հատող նավերի անձնակազմի նկատմամբ:

Մասնավորապես իտալական Լամպեդուզան վերջին տարիներին դարձել է Եվրոպայի յուրատեսակ հարավային դարպաս, որտեղով փորձում են Եվրամիության երկրներ հասնել միգրանտները: Հռոմը կտրականապես արգելում է նավերի մուտքը Լամպեդուզա՝ պնդելով, որ միգրանտների հոսքը վտանգ է հանդիսանում ոչ միայն կղզու, այլև ողջ երկրի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG