Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիր Լյուբով Սոբոլին կարճ ժամանակով բերման են ենթարկել


Ռուսաստանցի ընդդիմադիր Լյուբով Սոբոլ, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Լյուբով Սոբոլ, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Լյուբով Սոբոլին այսօր առավոտյան կարճ ժամանակով բերման են ենթարկել Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքից։

Սոբոլը, ով ցանկանում է մասնակցել սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություներին, Twitter-ում գրել է, որ անվտանգության աշխատակիցներն իրեն դուրս են բերել շենքից, ինչից հետո ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժանմունք և հանձնաժողովի աշխատանքները խոչնդոտելու մեղադրանք ներկայացրել։

Լյուբով Սոբոլն ընտրական հանձնաժողով էր գնացել՝ պահանջելու վերանայել ընտրություններում առաջադրվելու համար իր ներկայացրած փաստաթղթերը։ Ավելի վաղ հանձնաժողովը նրան չէր գրանցել որպես թեկնածու՝ պնդելով, որ ներկայացված ստորագրությունների մեջ շատ են անվավեր կամ կեղծված ստորագրությունները։

Հիշեցնենք, անցած օրերին Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել կամ բերման է ենթարկել մի շարք ընդդիմադիրների, խուզարկել նրանց տները: Հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 30 օրվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG