Մատչելիության հղումներ

Փոմփեոն պատրաստ է մեկնել Թեհրան՝ դիմելու Իրանի ժողովրդին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, 26-ը հուլիսի, 2019թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, 26-ը հուլիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե պատրաստ է գնալ Թեհրան՝ Իրանի ժողովրդին դիմելու և բացատրելու, թե Իրանի առաջնորդները ինչ վնաս են հասցրել այդ երկրին:

Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փոմփեոն ասել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաճախ է ստանում ամերիկացիներին դիմելու հնարավորություն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան այցերի ժամանակ։

Պետքարտուղարը շեշտել է, որ Իրանի քաղաքականության վրա ամենամեծ ազդեցությունն ունեն գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Մայք Փոմփեոն խոսել է նաև Հյուսիսային Կորեայի ճգնաժամի և Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG