Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Քորնել Ֆերուտան


ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռումինացի Քորնել Ֆերուտան: Միջազգային կազմակերպության նախկին նախագահ Յուկիա Ամանոն մահացել է հուլիսի 18-ին:

Կառույցից հայտարարել են, որ Ֆերուտան այդ պաշտոնը կզբաղեցնի այնքան ժամանակ, մինչև անդամ երկրները կհամաձայնեցնեն կառույցի նոր ղեկավարի թեկնածությունը: Ժամկետներ չեն նշվում: Ռումինացի դիվանագետը նախկինում աշխատում էր Ռումինիայի արտգործնախարարությունում:

Ամանոն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից: Կառույցի խնդիրներից մեկն է հետևել Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը: Անցյալ հունիսի գործակալության փորձագետները հաստատել են, որ Թեհրանը 2015 թվականից ի վեր առաջին անգամ շրջանցել է սահմանափակումները ուրանի հարստացման պահուստների հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG