Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Մոսկվայով մեկ


Ռուսաստան - Հուլիսի 20-ի բողոքի ցույցը Մոսկվայում
Ռուսաստան - Հուլիսի 20-ի բողոքի ցույցը Մոսկվայում

Մոսկվայով մեկ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցել ցանկացող անկախ թեկնածուների: Մասնավորապես, քաղաքի տարբեր վայրերում հարյուրավոր ակտիվիստներ միանձնյա բողոքի գործողություններ են իրականացնում:

Այսօր ավելի վաղ ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել ակտիվիստ Սերգեյ Ֆոմինին՝ ընտրությունների մասին թերթիկներ բաժանելու համար: Մոսկվայի դումայի ընտրություններին ընդդիմադիրների մասնակցությունը թույլ տալու պահանջով այս շաբաթավերջին հրավիրված չարտոնված հավաքին ընդառաջ 30 օրվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին: Մի խումբ ընդդիմադիրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքի դումայի ընտրություններում առաջադրված թեկնածուներ Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանովի և Ալեքսանդր Սոլովյովի տներում ոստիկանությունը նախօրեին խուզարկություններ է իրականացրել։

Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործիչների Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։

Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։ Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG