Մատչելիության հղումներ

92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահը


Թունիսի նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսի, հոկտեմբեր, 2018թ․
Թունիսի նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսի, հոկտեմբեր, 2018թ․

92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը նախագահը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:

Բեժի Կաիդ Էլ Սեբսին Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Վերջերս նա հայտարարել էր, թե այլևս չի մասնակցի նախագահական ընտրություններին, քանի որ երկիրը պետք է կառավարի ավելի երիտասարդ գործիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG