Մատչելիության հղումներ

Կիևը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ուկրաինայի կառավարությունը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նախարարների կաբինետը որոշումը կայացրել է, այժմ առաջարկը պետք է ուղարկվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ:

Հերթական պատժամիջոցները կտարածվեն մի խումբ իրավաբանական անձանց վրա, որոնք մասնակցում են Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի միջև գազատարի շինարարությանն ու ածխաջրածինների ապօրինի արդյունահանմանը: Խոսքը մասնավորապես 24 ընկերությունների մասին է, որոնց մեծը մասը գրանցված են Ռուսաստանում:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով Կիևն ու Մոսկվան պարբերաբար փոխադարձ պատժամիջոցներ են սահմանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG