Մատչելիության հղումներ

Անկարայում Բելառուսի դեսպանատան խորհրդականը զինված հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է


Թուրքիա - Մայրաքաղաք Անկարայի համայնապատկեր, արխիվ
Թուրքիա - Մայրաքաղաք Անկարայի համայնապատկեր, արխիվ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձը հրազենով հարձակում է գործել Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգանշևի վրա: Դիվանագետը ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հարձակում իրականացրած անձը ինքնասպան է եղել, որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ նա Պոգանշևի հարևանն էր, նրանք կենցաղային վեճ ունեին:

Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հարձակման հեղինակ հոգեկան խնդիրներ ուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG