Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-ը կործանվել է ուսումնավարժական թռիչքների ժամանակ


ՄիԳ-29 կործանիչ, արխիվ

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավը երեկ երեկոյան ուսումնավարժական թռիչքների ժամանակ կործանվել է: Ինչպես հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը, օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, և այն անհետացել է ռադարներից:

Նախնական վարկածով՝ ՄիԳ-ը ավիաաղետի հետևանքով ընկել է Կասպից ծովը:

Իրականացվում են անհետաձգելի միջոցառումներ օդաչուին հայտնաբերելու և փրկելու համար:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը քննում է ավիաաղետի պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG