Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

ՀՀ Զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ «Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12-ից 20-ը, 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG